Կառավարությունը հավանություն տվեց 2019-ի պետբյուջեի նախագծին

Այսօր կառավարությունը հավանություն տվեց «2019 թվականի պետկան բյուջեի մասին» օրենքի նախագծին:

Ըստ դրա՝  1)  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝

ա. եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստաց­վող մուտքերի),

բ.  ծախսերի գծով՝  1,685.3   մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ.  դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ.

2)  Հայաստանի Հանրապետության համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝

ա. եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշ­տո­նա­կան դրամաշնորհները),

բ.  ծախսերի գծով՝  138.9  մլրդ դրամ:

 Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն՝

Գումարը

(հազար դրամներով)

1.  Եկամուտների գծով            1,462,392,732.7
2.  Ծախսերի գծով            1,613,992,732.7
3. Դեֆիցիտը (պակասուրդը)              151,600,000.0

 

Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պա­կա­սուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները.

Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները

Գումարը

(հազար դրամներով)

ԸՆԴԱՄԵՆԸ              151,600,000.0
Ա. Ներքին աղբյուրներ               53,036,998.7
Բ. Արտաքին աղբյուրներ               98,563,001.3

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել