Այսօր կառավարությունը հավանություն տվեց «2019 թվականի պետկան բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Ըստ դրա՝ 1) Հայաստանի Հանրապետության 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է ՝
ա. եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),
բ. ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ.
2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են ՝
ա. եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
բ. ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեն՝
Գումարը (հազար դրամներով) |
|
1. Եկամուտների գծով | 1,462,392,732.7 |
2. Ծախսերի գծով | 1,613,992,732.7 |
3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 151,600,000.0 |
Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետևյալ միջոցները.
Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները |
Գումարը (հազար դրամներով) |
ԸՆԴԱՄԵՆԸ | 151,600,000.0 |
Ա. Ներքին աղբյուրներ | 53,036,998.7 |
Բ. Արտաքին աղբյուրներ | 98,563,001.3 |