Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրեն հրապարակայնորեն զրպարտելու համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան․net-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին և գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:

փաստաբան Հայկ Ալումյան

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:

Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ նա հրապարակային հայտարարել է․ «Ասում է՝ անձեռնմխելի է: Իսկ ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»,-նշում է Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով, սա վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, ով էլ դատական հայց է ներկայացրել՝ իրեն զրպարտելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել