Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում. Մնացական Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քաղաքացի Վահան Բաբայանի կողմից նրան է փոխանցվել ինֆորմացիա, համաձայն որի 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։

Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։

«Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։ 

Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։ Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում»,-նշել է նա:

Բիչախչյանը նշում է, որ տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայությանը, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։

Տվյալ անձը Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո՝ 10.03.2010թ.։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել