Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը այսօր՝ սեպտեմբերի 19-ին, գումարեց իր անդրանիկ նիստը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նիստի ընթացքում խնդրեց հանձնաժողովի մյուս անդամներին հաջորդ նիստին ներկայացնել, թե աշխատակարգային ինչ մեախանիզմներով պետք է աշխատի հանձնաժողովը:
«Պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու
3. Յուրաքանչյուրս առաջարկենք՝ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ինչ մարմնից պետք է պահանջենք, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հեւավիրենք թե չէ։ որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովին որ դիրքորոշում հայտնեն»,-նշեց Կոստանյանը:
Հաջորդ նիստը հրավիրվեց սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին: