Մշակվել է «Գնաճի հաշվիչ» առցանց գործիքը

Հայաստանի Հանրապետությունում գնաճի պաշտոնական ցուցանիշ է հանդիսանում ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՀՀ ՍԳԻ): ՀՀ ՍԳԻ-ի հաշվարկն իրականացվում է համաձայն միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության   և հիմնվում է սպառողական շուկայում ապրանքների և ծառայությունների հաստատուն կազմի գների և սակագների փոփոխությունների (ինդեքսների) վրա: Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջից:

ՍԳԻ-ի ագրեգացման համար առանձին ապրանքների և ծառայությունների գների և սակագների ինդեքսները կշռվում են ըստ տնային տնտեսությունների կողմից համապատասխան ժամանակաշրջանում իրականացված ծախսերի մասին ցուցանիշների համամասնությունների:

Հիմնվելով 1994 թվականի հունվարից առ այսօր ՀՀ ՍԳԻ-ների (ամսական կտրվածքով) հաշվարկված ցուցանիշների վրա, Արմստատը մշակել է «Գնաճի հաշվիչ» առցանց գործիքը:

Գործիքը հնարավորություն կընձեռի Արմստատի պաշտոնական կայքէջի օգտատերերին՝ առցանց էլեկտրոնային ծրագրային փաթեթի միջոցով, ինքնուրույն հաշվարկել անհրաժեշտ երկու ժամանակաշրջանների ընթացքում արձանագրված գնաճը, ինչպես նաև դրան համապատասխան սկզբնական (բազիսային) գումարի համարժեքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել