Ազգային ժողովի որոշմամբ սահմանվել է ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

Այսօր Ազգային ժողովը որոշում է ընդունել, որով սահմանել է ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:

Այսպիսով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվել է 11:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել