Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի հետ կմեկնի Ֆրանսիա։
«Ուզում եմ տեղեկացնել, որ ես նույնպես վարչապետի հետ Ֆրանսիա եմ մեկնելու. այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպելու եմ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել իմ անհատական հանդիպումը համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ,-նշում է նախարարը: