Եթե պլանավորել եք մեկնել ԱՄՆ, տեղեկացեք այնտեղի օրենքներին, քանզի օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
Այսպես.
Նյու-Յորքում շինության տանիքից թռչելու փորձի համար Ձեզ կարող են դատապարտել մահապատժի:
Օհայո նահանգում արգելված է վաճառել եգիպտացորենի ձողիկներ կիրակի օրերին:
Նույն նահանգի Օքսֆորդ քաղաքում կինն իրավունք չունի մերկանալ տղամարդու լուսանկարի առջև:
Տեխաս նահանգում չի թույլատրվում վաճառել և կարդալ գրքեր` տնային պայմաններում գարեջուր պատրաստելու վերաբերյալ:
Յուտա նահանգում ամուսինը պատասխանատվություն է կրում իր կնոջ կողմից կատարված ցանկացած հանցավոր արարքի համար, եթե դա տեղի է ունեցել իր ներկայությամբ: