Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել որում ասվում է․
«Հարգելի համաքաղաքացիներ,
Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում: Այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով»:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2018/09/e0163d711d2f8c3c0d892b9530a983ec014412e4.jpeg)