ԱՆ-ն՝ 27 երթուղին սպասարկող երթուղայինի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

Երեւանի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետ կապված`տեղեկացնենք` «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են: Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել: Տուժածների թվում երեխաներ չկան:

Քաղաքացիներից երկուսն ունեն քթոսկրի կոտրվածք: Նրանցից մեկն ընդունվել է «Արմենիա» ԲԿ, ունի վիրահատության կարիք:

Շտապօգնության ծառայությունը հոսպիտալացրել է 7 քաղաքացու` Ծ.Ս.` 42 տ, Ղ.Մ.` 29 տ, Գ.Ռ.`20տ., Գ.Ս.`65տ., Ա.Կ.`39տ., Բ.Հ.`46 տ., Մ.Ա.`35 տ.: Բոլոր տուժածները, բացառությամբ մեկից, բուժօգնություն ստացել են ամբուլատոր կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել