Հայտնի են նոր՝ 2018-2019 ուստարվա արձակուրդային օրերը

Դպրոցներում 2018-2019 թվականների ուսումնական տարին հանրակրթական դպրոցներում սկսվում է 2018թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2019թ. մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Այս մասին նշվում է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանում։

Նույն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները.

  • Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռային՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2018թ. հունվարի 6-ը ներառյալ, գարնանային՝ 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

  • Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ, գարնանայինը՝ 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ:
  • Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ և գարնանայինը՝ 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել