Անդրավարտքի միջից 3000 դոլար է հայտանաբերվել

Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած որդուն: Զննությամբ վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բջջային հեռախոսի մարտկոց, իսկ աջ ոտքի գուլպայից՝ 15.000 ՀՀ դրամ:

Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին, որի անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել