Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, ինչի արդյունքում նվազելու է եկամտային հարկը, իսկ միկրոբիզնեսի համար սահմանվելու է սիմվոլիկ հարկ։ Նա նշեց․
«Հայաստանում եկամտահարկի նվազեցման տարբեր սցենարներ կան: 8-9 սցենար կա: Այս պահին չէի ցանկանա բացահայտել, որովհետև դրանցից ամեն մեկի տակ կան թվային հաշվարկներ, իսկ այդ հաշվարկները հիմնականում վերաբերվում են նրան, թե կոնկրետ եկամտային հարկի տոկոսադրույքների նվազեցման արդյունքում ինչպիսի բյուջետային կորուստներ են ենթադրում, դրանց փոխհատուցում: Կա նաև երկրորդ մաս, թե ինչպիսի գործիքակազմ օրենսդրության մեջ պետք է փոխվի։
Ես հիմա չեմ ցանկանա որևէ թիվ հնչեցնել, որովհետև սցենարները բազմաթիվ են, և մենք նաև 2018թ. պետական բյուջեի եկամուտների առումով բավականին մեծ եկամուտներ ենք պլանավորում 2019թ. համար, հետևաբար մենք պետք է լինենք հաշվենկատ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել