ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեից տեղեկանում ենք, որ վերջինիս կից ստեղծվում է Հասարակական խորհուրդ։
Հասարակական խորհուրդը լինելու է հարթակ, որտեղ քննարկվելու են Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները՝ Զբոսաշրջության միջգերատեսչական խորհրդին ներկայացնելու համար։
Հասարակական խորհրդի պարբերական հանդիպումները կազմակերպվելու են հստակ ժամանակացույցով։