Կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ՝ մեղադրվում է

Ինչպես տեղեկանում ենք  Դատական տեղեկատվական համակարգից (datalex.am) Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ:

Լյուդմիլա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ձեռք է բերել կեղծված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ՝ համաձայն որի Լ.Ղազարյանը 1974-1993 թվականների ընթացքում աշխատել է Վրաստանի Հանրապետության Ծալկայի շրջանի Չիֆթ Քիլիսայի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:

Գիտակցելով աշխատանքային գրքույկի կեղծ լինելու հանգամանքը՝ այն 2010թ-ին ներկայացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աբովյանի տարածքային բաժին, որից հետո մինչև 30.04.2016թ-ը խաբեությամբ ստացել և հափշտակել է 1.385.082 ՀՀ դրամ կենսաթոշակ:
Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Խափանման միջոց չի ընտրվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել