Քաղաքացին ահազանգել է, թե ցանկանում է պայթեցնել առողջապահության նախարարության շենքը

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին «911» ծառայությանը քաղաքացին ահազանգել է, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ շենքի աշխատակիցները տարհանվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել