ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ-ն 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց Վայք քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ից անձամբ պահանջել և նրանցից ստացել է ընդհանուր խոշոր չափի՝ 204.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փաստ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 -րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունն հանձնարարվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությանը:
Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից: