Նոր սերնդի ՀԴՄ-ներում կատարված ծրագրային փոփոխությունների մասին

ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

Այս մասին հայտնում են պետական եկամուտների կոմիտեից։

Վերոնշյալ պահանջի կիրարկումն ապահովելու նպատակով իրականացվել է համապատասխան ծրագրային փոփոխություն, որի արդյունքում ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ՀՎՀՀ-ի տպագրումը հասանելի է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող բոլոր հարկ վճարողների համար։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի (www.petekamutner.am) հարկային ծառայության «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնի «Ինչպես գրանցել և օգտվել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներից» հատվածում տեղադրված են ինտեգրացիա կիրառող հարկ վճարողների համար ծրագրավորում իրականացվելու նպատակով անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև համապատասխան տեսահոլովակները՝ առանց ինտեգրացիայի աշխատող հարկ վճարողների համար, որտեղ մանրամասն ներկայացված է կտրոնի վրա ապրանքներ ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) տպագրելու համար իրականացվող հաջորդական քայլերի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել