Երևանի ավագանին 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունել է 89-Ն որոշումը, որով սահմանվել են Երևանում տեղական վճարների 2018 թվականի հետևյալ դրույքաչափերը։ Մասնավորապես, այս որոշման 1-ին մասի 7-րդ կետով սահմանվում է․
«Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`
ա. կենցաղային աղբի համար, բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 /երկու հարյուր/ դրամ,
բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ»: