Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սաթխա գյուղում սպանվածները ազգությամբ ռուս են

Օգոստոսի 11-ին  Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու անձ է սպանվել:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Հայկական լրատվական դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվածները ազգությամբ հայ են։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սպանվածները ազգությամբ ռուս են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել