ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ Ջոնիկ Աբրահամյանի ձերբակալման մասին

Տեղեկություններ կան, որ իրավապահներն այսօր ձերբակալել են Ազգային ժողովի նախկին նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին՝ ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

Ոստիկանությունից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանությունը Ջոնիկ Աբրահամյան անունով քաղաքացու չի ձերբակալել:

Իսկ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց նշված տեղեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել