Դանակահարություն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Օգոստոսի 6-ին, ժամը 23.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 4 և 6 շենքերի մոտ վիճաբանություն է:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1984 թ. ծնված Բարեղամ Գ.-ն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 22.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ն և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի մոտ՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մի քանի անգամ դանակով հարվածել է Բարեղամ Գ.-ին և պատճառել վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել