«Կանեփ-կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օգոստոսի 7-ին, ժամը 19.30-ին, Վ.Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։