Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստի ընթացքում որոշվել են Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների անունները:
Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում խորհրդի կողմից բավարար ձայներ են ստացել Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է նշված դատավորների կենսագրությունները:
Արգիշտի Ղազարյան
Ծնվել է 1969 թվականին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է խորհրդային բանակում:
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արագածի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես քրեական կոլեգիայի քարտուղար:
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2002 թվականին ծավալել է փաստաբանական գործունեություն՝ հանդիսանալով ՀՀ փաստաբանների միության անդամ:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Արծրուն Միրզոյան
Ծնվել է 1972 թվականին Ստեփանավանի շրջանի Հոբարձի գյուղում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, ապա` գլխավոր մասնագետ։
2006 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում՝ որպես նախագահի օգնական, ապա` որպես նախագահի խորհրդական։
2015 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ սոցիոլոգիայի, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
Էդգար Սեդրակյան
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:
1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
2003թ. ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1986թթ. աշխատել է «Շինարարական մոնտաժային վարչություն -15» Երևանշին ձեռնարկությունում:
1991-1993թթ. եղել է ԵՊՀ Հայաստանի երիտասարդների միության խորհրդի նախագահ:
1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սպորտի, ֆիզկուլտուրայի և երիտասարդության հարցերի վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` երիտասարդության հարցերով բաժնի վարիչ:
1994-1995թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնի խմբագիր:
1995-1998թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, տնտեսական վարչության ավագ խորհրդատու, արարողակարգի վարչությունում` գլխավոր մասնագետ, պետի պաշտոնակատար:
1998-1999թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ:
1998-2000թթ. աշխատել է Երևանի առևտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն:
2000-2005թթ. աշխատել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ հիմնադրամի նախագահ:
2005-2011թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:
2007-2011թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
2011թ. հոկտեմբերի 17-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016թ. մայիսի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: