Իրավաբան․net–ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ պաշտպանական կողմի բողոքը վերաքննիչ դատարան վարույթ է ընդունել ։
Պաշտպաններից Հայկ Ալումյանի խոսքով՝ բողոքի մեջ նշված է նաև Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: