Պաշտպանի աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել

Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո: Այս մասին հայտնում են մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակել է տեղեկատվական թերթիկ՝ «Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զորակոչի խնդիրներով»:

Տեղեկատվական թերթիկում ներկայացված են զորակոչիկների իրավունքները հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպե՞ս կարող են  դիմել Պաշտպանին, ի՞նչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, ե՞րբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցեր:

Ներառված են նաև Պաշտպանի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները:

Տեղեկատվական թերթիկին կարող եք ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի ombuds.am պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել