Հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների թվի աճ
ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության բաժնում ներկայացված են 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ըստ առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի մասին տվյալները։ 2018 թվականին հանրապետությունում գրանցված ընդհանուր հանցագործությունների քանակը կազմել է 10345 դեպք։ 2017 թվականի նույն այդ ժամանակահատվածում հանցագործությունների քանակը կազմել է 9723 դեպք։
Եթե 2017 թվականին բացահայտվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 1445 դեպք։
Այդ թվում՝պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու՝ 86, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության՝ 66, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 32 և պետական իշխանության ծառայության և կառավարման
կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների՝ և պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների՝1261 դեպք, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում, դրանք կազմել են 1572-ը։ Այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու՝ 109, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության՝ 159, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 24 և պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների՝ 1280 դեպք։
Տվյալներն ըստ Ազգային վիճակագրական ծառայության։