Սպանություն կատարելու համար մեղադրվող 68-ամյա կինը բերման է ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Էմմա Մ.-ն, որը ս/թ հուլիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) և 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել