Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր էր ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Այսօր` հուլիսի 26-ին, երբ ՀՔԾ-ի շենքում լրագրողները սպասում էին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանմանը, ծառայություն ժամանեց Յուրի Խաչատուրովը:
Նա նշել է, որ եկել է Մարտի 1-ի գործով հարցաքննության:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում նույն գործով այսօր կհարցաքննվի նաև Ռոբերտ Քոչարյանը: