«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ներկայացվեց Գյումրու ՔՀԿ մասնակիցների համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  (ՔՀԿ) Գյումրու ինկուբատորի մասնակիցների համար ներկայացվել է «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը, ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների քննարկում թեմայով սեմինար։

Սեմինարն անցկացրել է «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագրի իրավաբան՝ Եվգենիա Իվանովան։

Եվգենիա Իվանովան ներկայացրել է տվյալ ոլորտում առկա խնդիրները։ Նա նշեց, որ նախատեսվում է  ստեղծել դիտորդական մարմին պրոբացիոն ծառայության գործունեությանը աջակցելու և վերահսկողության համար։

Մասնակիցներւ հետաքրքրվում էին, թե ինչպե՞ս է որոշվում հանցանք կատարած և պատիժը կրած անձի ուղղված լինելու հանգամանքը, ի՞նչ հետազոտություններ և մեթոդներ են կիրառվել հանցագործություն կատարած անձանց կողմից ռեցիդիվը կանխելու համար և այլն։ Եվգենիա Իվանովան պարզաբանեց ՔՀԿ ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, ինչպեսև ներկայացրեց ոլորտի նրբությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել