Որոշում է կայացվել բալետի մենապարող Ռազմիկ Մարուքյանի ծառայությունն կազմակերպել Երևանին մոտ զինվորական մասերից մեկում. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը գրում է.

«Ժողովուրդ ջան, տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ՊՆ-ում լսել են բալետի մենապարող Ռազմիկ Մարուքյանի հարցն ու որոշում է կայացվել նրա ծառայությունն իրականացնել Երևանին մոտ զինվորական մասերից մեկում և Ռազմիկն այսօր կմեկնի Մոսկվա՝ միանալու գաստրոլի մեկնած իր թիմին ու 2 օր հետո Մեծ թատրոնի բեմում կպարի «Գայանե» ներկայացման մեջ՝ որպես մենապարող: Շնորհակալ ենք մեր բալետի համար շատ կարևոր այս գեղեցիկ որոշման համար ու հատկապես՝ Կոնստանտին Օրբելյանին»:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել