Քողարկված հրապարակումներով փորձում են ճնշում գործադրել դատարանի նկատմամբ. Արսեն Մկրտչյան

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը գրում է.

«Անկախ Դատարանը, շատ ու շատ անձանց շահերի հետ համադրելի չէ, քանի որ նրանք չեն կարողանում հետապնդված շահին հասնել իրենց համար հասկանալի մեթոդներով: Դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, դատավարության որոշ մասնակիցներ իրենց նպատակին փորձում են հասնել քողարկված հրապարակումներով:

Դատավարության մասնակիցներին, հատկապես նրանց ներկայացուցիչներին, հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից: Նման գործելաոճը կարող է հետապնդելի լինել Օրենքով: Մենք խնամքով փաստագրում ենք դատարանի նկատմամբ քողարկված ճնշում գործադրելու յուրաքանչյուր դեպք:

Հարգելի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ.

Խնդրում եմ նկատի ունենալ վերոգրյալը և զերծ մնալ նմանօրինակ նպատակ հետապնդող հրապարակումներից: Հասկանալի է, որ շատ դեպքերում Ձեզ չեն բացահայտվում իրական նպատակները, բայց անանուն մտավարժանքները «կոռուպցիոն փաթեթավորմամբ» հանրությանը մատուցելիս՝ խնդրում եմ մի պահ խորհել հրապարկման իրական նպատակի մասին»,-գրում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել