Հուլիսի 18-ին կայանալիք կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի անդամներին կնկերկայացի «Այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը սահմանելու մասին, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2017թ. դեկտեմբերի 21-ի փոփոխությամբ հստակեցվել են «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով պետության ստանձնած պարտականություններով նախատեսված այն դրույթները, որոնց իրականացման վերաբերյալ մինչ այդ առկա էին բացեր, մասնավորապես`
երեխայի լավագույն շահերով առաջնորդվելը ցանկացած դեպքում,
երեխային ծնողների, այլ օրինական ներկայացուցիչների կամ երեխայի մասին հոգ տանող ցանկացած այլ անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, վիրավորանքից կամ չարաշահումից պաշտպանված լինելու իրավունքը:
Միաժամանակ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով հստակ սահմանվել են երեխայի որդեգրումը վերացնելու և ծնողական իրավունքից զրկելու դեպքերը, որոնց համար հիմք կարող է հանդիսանալ նաև ծնողի/ոդեգրողի տառապելը է որոշակի քրոնիկ հոգեկան հիվանդություններով:
Այս որոշմամբ սահմանվելու է այն ծանր հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնք կարող են խոչընդոտել ընտանիքում երեխայի լավագույն շահի իրացմանը, ինչպես նաև երեխայի կյանքի և առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անտեսման և բռնության դեպքերի պատճառ հանդիսանալ: Նախագիծը համահունչ է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի տասներորդ վերանայման դրույթներին:
Նշենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակազմերի մասնագետների, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժի և գլխավոր մանկական հոգեբույժի կողմից:
Քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավուքններից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել
- Դեմենցիա (թուլամտություն բոլոր տեսակները) F00-03Օրգանական ամնեստիկ համախտանիշ` չպայմանավորված ալկոհոլով կամ հոգեներգործուն նյութերով F04
- Դելիրիում` չպայմանավորված ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի գործածմամբ F05
- Օրգանական հալյուցինոզ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.0
- Օրգանական կատատոնիկ խանգարում F06.1
- Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.2
- Անձի օրգանական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.0
- Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով և ֆունկցիայի խանգարումով` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.8
- Շիզոֆրենիա, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող և/կամ կայուն դեֆեկտով F20
- Շիզոտիպային խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F21
- Խրոնիկական զառանցական խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F22
- Ինդուկցված զառանցական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F24
- Շիզոաֆեկտիվ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F25
- Այլ ոչ օրգանական փսիխոտիկ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F28
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ծանր դեպրեսիվ էպիզոդ` առանց փսիխոտիկ ախտանիշների, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.4
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, դեպրեսիվ էպիզոդ` փսիխոտիկ ախտանիշներով, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.5
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, խառը բնույթի ընթացիկ էպիզոդ` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.6
- Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` առանց փսիխոտիկ ախտանիշների F33.2
- Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` փսիխոտիկ ախտանիշներով F33.3
- Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում ընթացող, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) դեկոմպենսացիաներով F60-69
- Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքի նշանակալի խանգարումներով F70.1
- Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն F71
- Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն F72
- Խորը մտավոր հետամնացություն F73։