Շատ հայտնի բուժհիմնարկներից մեկում ստուգումներ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ առողջապահության ոլորտում կատարված չարաշահումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է օգտատերերի հարցերին:

Փաշինյանը անդրադարձավ նաև առողջապահության ոլորտում կատարված չարաշահումներին:

«Շատ հայտնի բուժհիմնարկներից մեկում ստուգումներ են տեղի ունեցել, և այդ ստուգումների նախնական արդյունքները պետք է ուղարկվեն դատախազություն, իրավապահ մարմիններին: Իհարկե անմեղության կանխավարկածը չեմ կարող խախտել, բայց կարծես կան հիմնավոր կասկածներ, որ այդ ոլորտում չարաշահումներ են տեղի ունենում:

Մեախնիզմը հետևյալն է. հիվանդանոց է գնում պետպատվերի հնրաավորություն ունեցող անձը, հիվանդանոցը բուժում է իրականացնում և պետությունից գումար է ստանում: Առողջապահության նախարարությունից ինձ ասում են, որ պետությունից գումարներ են ստացվել՝ առանց հիվանդներին սպասարկելու»,-նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ համաշխարհային չափանիշներին համապատասխան ՀՀ-ում պետբյուջեից գումարներ չեն հատկացվում պետպատվերին, բայց կարող է պարզվել, որ այդ փոքր գումարներից նույնպես թալանվում է:

«Մենք չպետք է թույլ տանք, որ չարաշահումներ իրականացնողները այդ չարաշահումները բացահայտելու համատեքստում PR իրականացնեն, որ վայ, հետապնդում են, օգնեցեք: Այդ հարցում մենք կոշտ ենք լինելու և ժողովրդից գողացված ամեն կոպեկի հետևից գնալու ենք»,-նշեց Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել