Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
- «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ
- «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ
- «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
- «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ
- «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ
- «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
- «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
- «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
- «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ
- «ԱՎՅԱՆ» ՍՊԸ
- «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ