ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, ս.թ. հուլիսի 8-ին Վարդավառի տոնի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունն անցնում է 24 ժամյա ուժղացված ծառայության: Խնդրվում է երթևեկության բոլոր մասնակիցներին լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, բացառել ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերը՝ չվտանգել ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Որևէ իրավախախտ վարորդի նկատմամբ հանդուրժողականություն չի դրսևորվելու»,- գրել է Արմեն Խաչատրյանը: