Հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալիս դրա ժամկետը չի կարող երկարաձգվել

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից տեղեկանում ենք, որ եթե նախկինում հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը լրանալիս այն մեկ անգամ կարող էր երկարաձգվել 5 տարով, ներկայումս նման նորմ չի գործում:

«Տվյալ դեպքում քաղաքացին պետք է դիմի այն փոխանակելու համար:
Անհրաժեշտ է ընդունել նաև ի գիտություն: 
ICAO (քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) ստանդարտների համաձայն անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելիս լուսանկարը 6 ամսից ավելի վաղեմության չպետք է լինի»,-նշում է նա:

Խոսքը վերաբերում է անձնագրի ընդհանուր 10 տարյա վավերականության ժամկետին, այլ ոչ թե օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելուն( հանրության մոտ ընդունված է ելքի վիզա կամ վիզայի կլոր կնիք տերմինները):

Фото Մնացական Բիչախչյան.
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել