Սկսած 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ: Սպասարկման տարածքում նոր բնակավայրի ավելացման դեպքում հանձնաժողովի կողմից սահմանվում է այդ բնակավայրի բաժանորդի ջրամատակարարման նվազագույն տևողության ցուցանիշների բարելավման անցումային ժամանակաշրջան:
Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
Մատակարարն իրավունք ունի առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով` դադարեցնել բաժանորդին ծառայությունների մատուցումը բաժանորդի կողմից՝
– մատուցված ծառայությունների կամ մատուցված ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կամ հաշվարկված տուժանքի չվճարման դեպքում մատակարարի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով բաժանորդին զգուշացնելու պահից սկսած 3 օրվա ընթացքում կրկին չվճարելու դեպքում,
– մատակարարի ներկայացուցչին առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման կամ ապահավաքակցման նպատակով իր սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործել թույլ չտալու կամ առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը չհաղորդելու դեպքում: