Ալեքսանդր Սարգսյանը իրավապահների ուղեկցությամբ նստեց մեքենան և տեղափոխվեց այլ վայր

Ինչպես հայտնել ենք, այսօր ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրակայանացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եղբոր տանը:

Քիչ առաջ Հայկ Սարգսյանին իրավապահները ավտոմեքենայով տեղափոխեցին այլ վայր: Դեռևս հայտնի չէ՝ ուր: Այնուհետև տնից դուրս բերվեցին մի շարք ապրանքներ, որոնց թվում զենք կար:

Այնուհետև տնից իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ Ալեքսանդր Սարգսյանը, նստեց մեքենա և տեղափոխվեց այլ վայր: Լրագրողների հարցերին չպատասխանեցին, թե ուր են տանում նրան և ինչու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել