Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառքի դեպք է բացահայտվել

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որի համաձայն Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել էխոշոր չափի գումար:

«2018թ-ի հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով:
Գ.Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,-գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել