Անձնագրային գործողությունների նոր ընթացակարգ է սահմանվել, որը կգործի հունիսի 19-ից:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է.
«Գործնականում լինում են դեպքեր, երբ քաղաքացին օրինակ հաշվառված լինելով Իջևան համայնքում, ժամանակավորապես բնակվում է Կապանում։ Անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար ստիպված զգալի ծախս կատարելով մեկնում էր իր հաշվառման վայր, որպեսզի դիմի անձնագրավորման կամ անձնագրում վավերականության նշում կատարելու համար։
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, այն առավել հասանելի դարձնելու նպատակով 19.06.2018թ.-ից
–քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու համար կարողանալու է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից,
–քաղաքացին անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարողանալու է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից,
–նույնիսկ եթե քաղաքացին չունի հաշվառում, անձնագրում վավերականության նշում կատարելու համար կարողանալու է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն։
_________________________________________________
Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ անձը չունի հաշվառում և դիմում է անձնագրավորման համար։ Միայն այդ դեպքում է, որ քաղաքացին դիմելու է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն հաշվառվելու և անձնագրավորվելու համար»։