Այսօր՝ հունիսի 12-ին, նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն կադրային փոփոխություններ են կատարվել ԱԱԾ-ում: Այսպես՝
- Վրեժ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել է ծառայությունից:
- Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:
- Արամ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: