ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն փոխնախարարներ են նշանակվել։
Որոշումներում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»,
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ»։