Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Արման Եղոյանը գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, պատիվ ունեմ հայտնելու, որ կատարելու եմ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Հաջորդ շաբաթ կնախաձեռնեմ հանդիպում բոլոր հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք աշխատանքային, ընթացակարգային և տեխնիկական բնույթի հարցեր, որոնց լուծմամբ, համոզված եմ, էականորեն կբարձրանա տեղեկատվական շրջանառության արդյունավետությունը, իսկ բյուրոկրատական անհարմարությունները՝ կհասցվեն նվազագույնին:

Վստահ եմ, որ մեզ սպասվում է անկեղծ, բաց ու արդյունավետ աշխատանք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել