Մայիսի 26-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 152 շենքի բակում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի):
Պարզվել է, որ ճամփեզրի բետոնե պատը (մոտ 2 մ բարձրությամբ, 28 քմ) փլուզվել է և ընկել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ վերևում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան պատից կախվել է. առկա է ընկնելու վտանգը։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք։
Լուսանկարները՝ Գոհար Աբաջյանի ֆեյսբուքյան էջից