Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:

Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել