Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան․ Վահե Էնֆիաջյան

Հայաստանը, պաշտոնական տվյալների համաձայն, ունի շուրջ 3 միլիոն բնակչություն, ՀՀ-ի այս բնակչության տոկոսային հարաբերակցությամբ առկա է 1 միլիոն 400 հազար վարկային գիծ։

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտութղար Վահե Էնֆիաջյանը։

«Այսինքն ամեն երկրորդ քաղաքացին ՀՀ-ում վարկ ունի։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ տարածաշրջանում ենք ապրում և այն ինչ առանձնահատկություններ ունի։ ՀՀ-ի մեր ներքին մշակվող հողերի շուրջ 60 տոկոսն անգործություան է մատնված և հիմնական պատճառը ոռոգումն է և բարձր վարկային տոկոսադրույքները։ Գետերի ջուրը, ձնհալը, անձրևաջրերն ամբողջությամբ հոսում են Թուրքիա, բայց չի տրվում մեր երկրի գյուղացիներին»,-նշեց պատգամավորը։

Վահե Էնֆիաջյանի խոսքով, անմրցունակ վարկեր են տրամադրվում․ «Այդ անմրցունակ վարկերի շնորհիվ է, որ այսօր գյուղացին չի կարողանում մարել դրանք և եկեք մի բան հասկանանք, եթե գյուղացին չի կարողանում այդ վարկերը մարել, գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան։ Դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու»,-նշեց նա։

Նա նաև ընդգծեց այն փաստը, որ Ազգային ժողովի դահլիճում Հանրապետական խմբակցության միայն մեկ ներկայացուցիչ կա, նա էլ նիստը նախագահող՝ Էդուարդ Շարմազանովն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել