Գրետա Սարգսյանի հուղարկավորությանը ներկա են գտնվել նաև Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում:

Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուղարկավորությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը,  Արցախի նախագահ Բակո Սահակյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և այլք:

Ներկա էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Սեդրակ Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովը, Հայկ Կոնջոյանը և այլք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել