Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իրազեկում է, որ եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով:
«Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմել անձնագիր ստանալուց հետո առանձին։
Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում»,-նշում է Բիչախչյանը։